19:13  ,  27 հունիսի, 2022

Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Սերբ թենիսիստը մրցեց 81-րդ ռակետ, հարավկորեացի Կվոն Սոն Ուի հետ եւ առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 3։6, 6։3, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 28 րոպե։

Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրալացի Տանասի Կոկինակիսի եւ լեհ Կամիլ Մայհշակի դիմակայության հաղթողը։

35-ամյա Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի 6-ակի հաղթող է։ 2021-ին եզրափակիչում նա հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին եւ պաշտպանում է տիտղոսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում