14:13  ,  27 հունիսի, 2022

Արման Ծառուկյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել UFC-ից

Խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը լեհ Մատեուշ Գամրոտից կրած պարտությունից հետո UFC-ից նոր պայմանագրի առաջարկ է ստացել։

«Ավելի լավ պայմաններով նոր պայմանագիրը UFC-ից ստացա անմիջապես մենամարտից հետո, արդեն հանդերձարանում։ Այո, հրաշալի է՝ ավելի մեծ գումարներ վստակելը, բայց ինձ պետք են միայն հաղթանակներ եւ չեմպիոնական գոտիներ։ Վստահ եմ՝ շուտով դրանք էլ կլինեն։ Հավատում եմ եւ ամեն օր ծանր մարզումներով ձգտում դրան»,- ասել է Արման Ծառուկյանը Sport24.ru-ին։

Հիշեցնենք, որ խառը մենամարտերում Արման Ծառուկյանը Գամրոտից առաջ պարտվել էր միայն ռուսաստանցի Իսլամ Մախաչեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում