09:17  ,  26 հունիսի, 2022

UFC. Արման Ծառուկյանը պարտվեց Մատեուշ Գամրոտին

Ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը պարտվեց լեհ Մատեուշ Գամրոտին։ Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Vegas 57 մրցաշարի գլխավոր մենամարտում 31-ամյա Գամրոտը հաղթեց  25-ամյա մրցակցին մրցավարների միաձայն որոշմամբ։

Արման Ծառուկյանը UFC-ում է հանդես գալիս 2019 թվականից։ Նախքան այս նա միակ պարտությունը կրել էր ռուսաստնացի Իսլամ Մախաչեւից։ Դրանից հետո նա 5 անընդմեջ հաղթանակ էր տարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում