18:34  ,  19 հունիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Մեդվեդեւը պարտվեց 5-րդ եզրափակիչում անընդմեջ

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչում։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 1։6, 4։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 4 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւն արդեն 5-րդ մրցաշարում անընդմեջ հասնում է եզրափակիչ, սակայն 5-ում էլ պարտվել է։

Անցած շաբաթ Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում տեղի ունեցած մրցաշարի եզրափակիչում Մեդվեդեւը 4։6, 1։6 հաշվով պարտվել էր աշխարհի 205-րդ ռակետ, հոլանդացի Թիմ վան Ռեյտհովենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս