20:29  ,  9 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Արարատ-Արմենիային»

«Արարատ-Արմենիա» է վերադարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Արման Հովհաննիսյանը «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում՝ դառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:

«Արարատ-Արմենիայից» բացի նա խաղացել է նաեւ ուկրաինական «Զիրկայում» ու ղազախական «Տոբոլում», որի հետ դարձել է Ղազախստանի փոխչեմպիոն:

Հովհաննիսյանը հանդես է եկել նաև Հայաստանը ներկայացնող «Փյունիկ», «Ալաշկերտ», «Շիրակ» և «Գանձասար» ֆուտբոլային ակումբներում: 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ՝ Հայաստանի գավաթակիր:

Արման Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 10 հանդիպում, ևս 7 խաղ՝ երիտասարդական ու 5 խաղ՝ Մ-19 հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում