16:57  ,  18 մայիսի, 2022

Լիոն․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Լիոնի ATP 250 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց սլովակ Ալեքս Մոլչանի հետ, որն առավելության հասավ երկու սեթում՝ 6։2, 7։6 (7։4)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը պարտության էր մատնել ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։

Ալեքս Մոլչանի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդերիկո Կորիան։

Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս