18:14  ,  14 մայիսի, 2022

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Ալվարո Մորատային

«Բարսելոնան» ցանկանում է ամռանը ձեռք բերել Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատային, հաղորդում է Sport.es-ը։ 29-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Կատալոնական ակումբը համաձայնության չի հասել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի հարցում եւ այժմ փնտրում է հարձակվողի այլ տարբերակ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 34 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նրա վարձակալության պայմանագիրը «Յուվենտուսի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Ալվարո Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում