00:59  ,  8 մայիսի, 2022

«Բարսելոնային» հաղթանակ բերեցին Ֆատիի եւ Ալբայի գոլերը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բետիսը» Սեւիլիայում հյուրընկալեց «Բարսելոնային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

76-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։

3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան։

Ավելացված չորրորդ րոպեին Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը։

«Բարսելոնան» 69 միավորով երկրորդն է, «Բետիսը» 5-րդն է՝ 58 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)

Մարկ Բարտրա, 79 - Անսու Ֆատի, 76 Ժորդի Ալբա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում