00:59 8 մայիսի, 2022Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բետիսը» Սեւիլիայում հյուրընկալեց «Բարսելոնային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
76-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։
3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան։
Ավելացված չորրորդ րոպեին Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը։
«Բարսելոնան» 69 միավորով երկրորդն է, «Բետիսը» 5-րդն է՝ 58 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)
Մարկ Բարտրա, 79 - Անսու Ֆատի, 76 Ժորդի Ալբա, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.