Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի գոլը 73-րդ րոպեին։
«Նապոլին» 73 միավորով երրորդն է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։ «Տորինոն» 10-րդն է՝ 47 միավոր։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Տորինո» - «Նապոլի»՝ 0։1 (տեսանյութ)
Ֆաբիան Ռուիս, 73
Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինիե («Նապոլի»), 61
«Սասուոլո» - «Ուդինեզե»՝ 20։00 (Երեւանի ժամանակ)
«Լացիո» - «Սամպդորիա»՝ 22։45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում