21:22  ,  6 մայիսի, 2022

19-ամյա Ալկարասը հաղթեց Նադալին եւ կխաղա Ջոկովիչի հետ (ֆոտո, վիդեո)

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, 35-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 1:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 28 րոպե։

Կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետի մրցակիցը կլինի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։3, 6։4 հաշվով պարտության էր մատնել լեհ Հուբերտ Հուրկաչին։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով