Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չորրորդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մարզիչի կարգավիճակում, հաղորդում է Opta-ն։
54-ամյա մասնագետը 2013-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր դուրս եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, 2018-2019-ին եւ 2022-ին։
Յուրգեն Կլոպն այս ցուցանիշով հավասարվեց շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնին եւ իտալացիներ Կառլո Անչելոտիին ու Մարչելո Լիպիին, որոնք եւս գլխավոր մարզիչի կարգավիճակում 4-ական անգամ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Լիվերպուլի» մրցակիցը մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում կլինի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դիմակայության հաղթողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում