10:18  ,  30 ապրիլի, 2022

Մբապեն գերազանցեց Իբրահիմովիչի ցուցանիշը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցեց թիմի նախկին խաղացող, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի («Միլան») ցուցանիշը Ֆրանսիայի առաջնությունում խփած գոլերի քանակով։

35-րդ տուրում Կիլիան Մբապեն 2 գոլ խփեց «Ստրասբուրգին» (3։3) եւ Ֆրանսիայի առաջնություններում ՊՍԺ-ի հետ խփած գոլերի քանակը հասցրեց 115-ի (139 խաղում), հաղորդում է opta-ն։ Իբրահիմովիչը խփել է 113 գոլ (122 խաղում)։ Մբապեն բարձրացավ երկրորդ տեղ։

Ռեկորդակիրը թիմի նախկին խաղացող, ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին («Մանչեսթեր Յունայթեդ») է, որը 138 գոլ է խփել Ֆրանսիայի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով