10:18 30 ապրիլի, 2022ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցեց թիմի նախկին խաղացող, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի («Միլան») ցուցանիշը Ֆրանսիայի առաջնությունում խփած գոլերի քանակով։
35-րդ տուրում Կիլիան Մբապեն 2 գոլ խփեց «Ստրասբուրգին» (3։3) եւ Ֆրանսիայի առաջնություններում ՊՍԺ-ի հետ խփած գոլերի քանակը հասցրեց 115-ի (139 խաղում), հաղորդում է opta-ն։ Իբրահիմովիչը խփել է 113 գոլ (122 խաղում)։ Մբապեն բարձրացավ երկրորդ տեղ։
Ռեկորդակիրը թիմի նախկին խաղացող, ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին («Մանչեսթեր Յունայթեդ») է, որը 138 գոլ է խփել Ֆրանսիայի առաջնությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.