15:17  ,  28 ապրիլի, 2022

Աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ Երեւանում

Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունն այս տարի կընդունի Երեւանը։ Որոշումն ընդունել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն, հաղորդում է կազմակերպության կայքը։

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

2023 թվականին Երեւանը կընդուն նաեւ սամբոյի աշխարհի վետերանների առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում