22:59  ,  18 ապրիլի, 2022

«Նապոլին» ու «Ռոման» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Ռոմային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1։1։

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «Նապոլիի» իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։

«Ռոմային» պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավիի գոլը ավելացված ժամանակում։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ  46-րդ րոպեին։

«Նապոլին» 67 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Նապոլի» - «Ռոմա»՝ 1։1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 11, 11մ - Ստեֆան Էլ Շաարավի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս