22:59 18 ապրիլի, 2022Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Ռոմային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1։1։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «Նապոլիի» իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։
«Ռոմային» պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավիի գոլը ավելացված ժամանակում։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։
«Նապոլին» 67 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Նապոլի» - «Ռոմա»՝ 1։1 (տեսանյութ)
Լորենցո Ինսինիե, 11, 11մ - Ստեֆան Էլ Շաարավի, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.