00:56  ,  8 ապրիլի, 2022

«Ռոման» դարձյալ պարտվեց «Բուդյո-Գլիմտին», Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1։2 հաշվով։

43-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Նրան  գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսում «Բուդյո-Գլիմտը» կարողացավ 2 գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։

Հիշեցնենք, որ խմբային փուլում «Ռոման» «Բուդյո-Գլիմտին» Նորվեգիայում պարտվել էր 1։6 հաշվով։

Օրվա մյուս հանդիպումներում ֆրանսիական «Մարսելը» տանը հաղթեց հունական ՊԱՕԿ-ին, անգլիական «Լեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում չկարողացավ գոլ խփել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»՝ 0։0։

Հոլանդական «Ֆեյենորդն» ու չեխական «Սլավիան» երեքական գոլ փոխանակեցին։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։1 (տեսանյութ)

Ուլրիկ Սալտնես, 56, Ուգո Վետլեսեն, 89 - Լորենցո Պելեգրինի, 43

 «Մարսել» (Ֆրանսիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2։1

Ժերսոն, 13, Դիմիտրի Պայետ, 45 - Օմար Էլ-Կադուրի, 48

 «Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ)՝ 0։0 

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Սլավիա» (Չեխիա)՝ 3։3

Լուիս Սինիստերա, 10, Մարկոս Սենեսի, 74, Օրկուն Քյոկչու, 86 - Պիտեր Օլայինկա, 41, Յիրա Սոր, 67, Իբրահիմ Տրաորե, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս