00:56 8 ապրիլի, 2022Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» հյուրընկալվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1։2 հաշվով։
43-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Նրան գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում «Բուդյո-Գլիմտը» կարողացավ 2 գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։
Հիշեցնենք, որ խմբային փուլում «Ռոման» «Բուդյո-Գլիմտին» Նորվեգիայում պարտվել էր 1։6 հաշվով։
Օրվա մյուս հանդիպումներում ֆրանսիական «Մարսելը» տանը հաղթեց հունական ՊԱՕԿ-ին, անգլիական «Լեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում չկարողացավ գոլ խփել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»՝ 0։0։
Հոլանդական «Ֆեյենորդն» ու չեխական «Սլավիան» երեքական գոլ փոխանակեցին։
Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին։
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։1 (տեսանյութ)
Ուլրիկ Սալտնես, 56, Ուգո Վետլեսեն, 89 - Լորենցո Պելեգրինի, 43
«Մարսել» (Ֆրանսիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2։1
Ժերսոն, 13, Դիմիտրի Պայետ, 45 - Օմար Էլ-Կադուրի, 48
«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ)՝ 0։0
«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Սլավիա» (Չեխիա)՝ 3։3
Լուիս Սինիստերա, 10, Մարկոս Սենեսի, 74, Օրկուն Քյոկչու, 86 - Պիտեր Օլայինկա, 41, Յիրա Սոր, 67, Իբրահիմ Տրաորե, 90+5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.