00:52  ,  7 ապրիլի, 2022

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Չելսիին» Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ, «Վիլյառեալն» ուժեղ էր «Բավարիայից» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» Լոնդոնում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական «Չելսիի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Արքայական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն աչքի ընկավ 21-րդ, 24-րդ եւ 46-րդ րոպեներին։ «Չելսիից» հաշվի տարբերությունը 40-րդ րոպեին կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» ընդունեց  Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։ 8-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Առնո Գրունեւելդը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 12-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Չելսի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1։3 (տեսանյութ)

Կայ Հավերց, 40 - Քարիմ Բենզեմա, 21, 24, 46

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1։0 (տեսանյութ)

Առնո Գրունեւելդ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում