00:52 7 ապրիլի, 2022Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» Լոնդոնում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական «Չելսիի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Արքայական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն աչքի ընկավ 21-րդ, 24-րդ եւ 46-րդ րոպեներին։ «Չելսիից» հաշվի տարբերությունը 40-րդ րոպեին կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։
Karim Benzema. WOW.#UCL pic.twitter.com/fbM0bncuru
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 6, 2022
First or second Karim Benzema header?#UCL pic.twitter.com/D3oStol5g7
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 6, 2022
Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։ 8-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Առնո Գրունեւելդը։
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 12-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Չելսի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1։3 (տեսանյութ)
Կայ Հավերց, 40 - Քարիմ Բենզեմա, 21, 24, 46
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1։0 (տեսանյութ)
Առնո Գրունեւելդ, 8
Who's on top in Villarreal?#UCL pic.twitter.com/sU9JqltdAN
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 6, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.