00:10  ,  6 ապրիլի, 2022

ԵԱ․ Գաբրիել Սարգսյանն ու Մատիաս Բլյուբաումը կիսում են առաջին տեղը

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ առաջատարներն են Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանն ու գերմանացի Մատիաս Բլյուբաումը։ Նրանք վաստակել են 8-ական միավոր։

Նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին։ Մատիաս Բլյուբաումը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որոնք 7-ական միավորով բաժանում են 6-25-րդ տեղերը։

Վերջին տուրը կանցկացվի ապրիլի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս