00:37  ,  4 ապրիլի, 2022

ՊՍԺ-ի հաղթանակը՝ 5։1 (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Լորիանին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Նեյմարը, այնուհետեւ ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ 90-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Նեյմարը։

ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Լորիանը» 16-րդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

ՊՍԺ - «Լորիան»՝ 5։1 (տեսանյութ)

Նեյմար, 12, 90, Կիլիան Մբապե, 28, 67, Լիոնել Մեսի, 73 - Տերեմաս Մոֆի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով