00:37 4 ապրիլի, 2022Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Լորիանին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Նեյմարը, այնուհետեւ ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ 90-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Նեյմարը։
ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Լորիանը» 16-րդն է՝ 28 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր
ՊՍԺ - «Լորիան»՝ 5։1 (տեսանյութ)
Նեյմար, 12, 90, Կիլիան Մբապե, 28, 67, Լիոնել Մեսի, 73 - Տերեմաս Մոֆի, 56
#PSGFCL pic.twitter.com/BB9jDUMFxh
— Paris Saint-Germain (@PSG_English) April 3, 2022
#PSGFCL pic.twitter.com/6qM9R8deZS
— Paris Saint-Germain (@PSG_English) April 3, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.