16:14  ,  25 մարտի, 2022

Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքական է հրավիրել Հովհաննես Նազարյանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Նորվեգիայի դեմ ընկերական խաղին պատրաստվելու համար թիմ է հրավիրել Երեւանի «Արարատի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նա փոխարինել է դանիական «Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրին, որը վնասվածք էր ստացել  Հայաստան - Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ժամանակ եւ բաց թողել խաղը։

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Կալիսիրը մկանային վնասվածք է ստացել։ Ըստ նախնական կանխատեսման՝ նա բաց կթողնի 3-4 շաբաթ։

Հայաստանի հավաքականը Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին Օսլոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով