01:44  ,  25 մարտի, 2022

ԱԱ-2022․ Պորտուգալիան դուրս թողեց Թուրքիային, Հյուսիսային Մակեդոնիան՝ Իտալիային, Ուելսը՝ Ավստրիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Պորտուգալիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ուելսի հավաքականները դուրս եկան աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչ։

Պորտուգալացիները 2։1 հաշվով պարտության մատնեցին Թուրքիայի թիմին եւ եզրափակիչում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որը նվազագույն հաշվով հաղթեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին։ Միակ գոլն ավելացված ժամանակում խփեց հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին։

Ուելսի հավաքականը կիսաեզրափակիչում խաղաց Ավստրիայի թիմի հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ։

Եզրափակիչում Ուելսի թիմի մրցակիցը կլինի Շոտլանդիա - Ուկրաինա զույգի հաղթողը։ Ուկրաինայում պատերազմի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է եւ կանցկացվի հունիսին։

Շվեդիա - Չեխիա հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

ԱԱ-2022, եվրոպական գոտի, ընտրական փուլ, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա - Թուրքիա՝ 3։1 (տեսանյութ)

Օտավիո, 15, Դիոգու Ժոտա, 42, Մատեուս Նունես, 90+4 - Բուրակ Յիլմազ, 65

Չիրացրած 11մ՝ Բուրակ Յիլմազ, 83

Ուելս - Ավստրիա՝ 2։1 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 25, 51 - Մարսել Զաբիտցեր, 64

Իտալիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Տրայկովսկի, 90+2

Շվեդիա - Չեխիա՝ 0։0 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում