21:54  ,  24 մարտի, 2022

Բիչախչյանի գոլը հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին (ֆոտո, վիդեո)

Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի թիմի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

19-րդ րոպեին աչքի ընկավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց «Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

83-րդ րոպեին հեռացվեց Հայաստանի հավաքականի նորեկ, ԲԿՄԱ-ի 19-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը երկորդր դեղին քարտը ստացավ։

Ստյոպա Մկրտչյանը մեկնարկային կազմում էր ընդգրկվել նախավարժանքի ժամանակ պաշտպան Անդրե Կալիսիրի ստացած վնասվածքի պատճառով։

«Հանրապետական» ստադիոնը գրեթե դատարկ էր: Հանդիսատեսի շարքերը կիսով չափ զբաղեցրել էին միայն Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ եւ Red Eagles շարժումների ներկայացուցիչները:

Թիմերը նախկինում հանդիպել էին երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել էր 1։4 հաշվով, Երեւանում հաղթել էր 3։2 հաշվով։

Մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Չեռնոգորիա՝ 1։0

Վահան Բիչախչյան, 19

Հեռացում՝ Ստյոպա Մկրտչյան, 83, երկրորդ դեղին քարտ

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Արման Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո (Արտակ Գրիգորյան, 86), Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան (Հովհաննես Հարությունյան, 89), Խորեն Բայրամյան (Արտյոմ Ավանեսյան, 59), Վահան Բիչախչյան (Արթուր Սերոբյան, 69), Էրիկ Վարդանյան (Գեւորգ Ղազարյան, 56):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով