09:43  ,  24 մարտի, 2022

Հայաստան - Չեռնոգորիա․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ։

Բուքմեյքերները չնչին տարբերությամբ առավելությունը տալիս են հյուրերին։

Չեռնոգորիայի թիմի հաղթանակի գործակիցը 2․60 է։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․65, ոչ ոքի արդյունքինը՝ 3․20։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել է 1։4 հաշվով, Երեւանում հաղթել է 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում