23:56  ,  20 մարտի, 2022

«Լիվերպուլը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկությունում «Լիվերպուլն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Նոթինգեմի» նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթական բերեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի գոլը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» եւ «Քրիսթալ Փելասը»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Նոթինգեմ» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 78

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4 (տեսանյութ)

Էմերիկ Լապորտ, 45+2, ինքնագոլ - Ռահիմ Ստերլինգ, 12, Կեւին Դե Բրույնե, 62, 11մ, Ֆիլ Ֆոդեն, 75, Ռիյադ Մահրեզ, 78

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 4։0 (տեսանյութ)

Մարկ Գուեհի, 25, Ժան-Ֆիլիպ Մատետա, 41, Ուիլֆրիդ Զահա, 79, Ուիլ Հյուզ, 88

Մարտի 19

«Միդլսբրո» - «Չելսի»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15, Հակիմ Զիեշ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս