23:17  ,  19 մարտի, 2022

«Չելսին» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Միդլսբրոյին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ մորակկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը։

Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը մարտի 20-ին կվիճարկեն «Քրիսթալ Փելասն» ու «Էվերտոնը», «Սաութհեմփթոնն» ու «Մանչեսթեր Սիթին», «Նոթինգեմն» ու «Լիվերպուլը»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Միդլսբրո» - «Չելսի»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15, Հակիմ Զիեշ, 31

Մարտի 20

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 16։30 (Երեւանի ժամանակ)

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19։00

«Նոթինգեմ» - «Լիվերպուլ»՝ 22։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում