11:04  ,  18 մարտի, 2022

Ռաֆայել Նադալը կրկնեց Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը կրկնեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը բաց կորտերում տարած հաղթանակների քանակով։

Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ առավելության հասնելու շնորհիվ իսպանացի թենիսիստը բաց կորտերում տարած հաղթանակների թիվը հասցրեց 953-ի։

  1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 953 հաղթանակ
  2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 953
  3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 824
  4. Գիլյերմո Վիլաս (Արգենտինա)` 814
  5. Ջիմի Քոնորս (ԱՄՆ)` 787
  6. Իվան Լենդլ (Չեխոսլովակիա / ԱՄՆ)` 727
  7. Անդրե Աղասի (ԱՄՆ)` 702
  8. Մանուել Օրանտես (Իսպանիա)` 638

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով