19:53  ,  13 մարտի, 2022

Հավերցի գոլը հաղթանակ բերեց «Չելսիին», օրվա արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Նյուքասլին» եւ հաղթեց 1։0 հաշվով։ Գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը խփեց գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթական գոլը 89-րդ րոպեին։

«Չելսին» (28 խաղ) 59 միավորով երրորդն է եւ 9 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» (29 խաղ)։

5-րդ տեղ բարձացավ «Վեստ Հեմը», որը Լոնդոնում 2։1 հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ եւ 29 խաղից հետո ունի 48 միավոր։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղ նահանջած «Արսենալը», որն անցկացրել է 25 հանդիպում։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 1։0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 89

«Վեստ Հեմ» - «Աստոն Վիլա»՝ 2։1 (տեսանյութ)

Անդրեյ Յարմոլենկո, 70, Պաբլո Ֆորնալս, 82 - Ջեյքոբ Ռեմսի, 90

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)

Քոնոր Քոուդի, 49

Հեռացում՝ Ջոնջո Քենի («Էվերտոն»), 78, երկրորդ դեղին քարտ

«Սաութհեմփթոն» - «Ուոթֆորդ»՝ 1։2

Մոհամեդ Էլյունուսի, 45 - Կուչո Էրնանդես, 14, 34

«Լիդս Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»՝ 2։1

Ռոդրիգո, 14, Ջո Ջելհարդտ, 90+4 - Քենի Մաքլին, 90+1

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս