19:53 13 մարտի, 2022Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Նյուքասլին» եւ հաղթեց 1։0 հաշվով։ Գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը խփեց գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթական գոլը 89-րդ րոպեին։
«Չելսին» (28 խաղ) 59 միավորով երրորդն է եւ 9 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» (29 խաղ)։
5-րդ տեղ բարձացավ «Վեստ Հեմը», որը Լոնդոնում 2։1 հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ եւ 29 խաղից հետո ունի 48 միավոր։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղ նահանջած «Արսենալը», որն անցկացրել է 25 հանդիպում։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Չելսի» - «Նյուքասլ»՝ 1։0 (տեսանյութ)
Կայ Հավերց, 89
«Վեստ Հեմ» - «Աստոն Վիլա»՝ 2։1 (տեսանյութ)
Անդրեյ Յարմոլենկո, 70, Պաբլո Ֆորնալս, 82 - Ջեյքոբ Ռեմսի, 90
«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)
Քոնոր Քոուդի, 49
Հեռացում՝ Ջոնջո Քենի («Էվերտոն»), 78, երկրորդ դեղին քարտ
«Սաութհեմփթոն» - «Ուոթֆորդ»՝ 1։2
Մոհամեդ Էլյունուսի, 45 - Կուչո Էրնանդես, 14, 34
«Լիդս Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»՝ 2։1
Ռոդրիգո, 14, Ջո Ջելհարդտ, 90+4 - Քենի Մաքլին, 90+1
«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.