21:14  ,  12 մարտի, 2022

ԵԱ Մ-23. Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:

57 կգ քաշայինների գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Դեմիրի հետ եւ ժամանակից շուտ 10:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4:9 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Վիվիաշվիլիին, որը հասել էր եզրափակիչ եւ Հարությունյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել:

18-ամյա ըմբիշը սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մակեդոնացի Ալի Սալիհասիի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում