Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց ԲԿՄԱ-ի 23-ամյա հարձակվող Էդգար Մովսեսյանը։
Ավելացված ժամանակում «Վանի» գոլը խփեց 22-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը։
19 խաղից հետո «Վանը» 12 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն անցկացրել է 20 հանդիպում եւ վերջինն է՝ 10 միավոր։
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Վան» - ԲԿՄԱ՝ 1։1
Էրիկ Ազիզյան, 90+2 - Էդգար Մովսեսյան, 47
Մարտի 10
«Նոա» - «Փյունիկ»՝ 0։1
Սերժ Դեբլե, 27
«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 0։2
Զաքարիա Սանոգո, 19, Յուսուֆ Օտուբանջո, 28
Մարտի 9
«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 0։0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում