19:23  ,  7 մարտի, 2022

«Կրասնոդարը» հաղթեց «Ուրալին», Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 59-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

19 խաղից հետո «Կրասնոդարը» 32 միավորով 5-րդն է, «Ուրալը» 13-րդն է՝ 19 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Կրասնոդար» - «Ուրալ»՝ 2։1

Էդուարդ Սպերցյան, 59, 11մ, Վլադիմիր Իլյին, 65 - Էրիկ Բիկֆալվի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում