02:00  ,  3 մարտի, 2022

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ֆիորենտինայից» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ֆիորենտինայի» հետ։

Թուրինյան թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Ավելացված ժամանակում սեփական դարպասը գրավեց իտալացի պաշտպան Լորենցո Վենուտին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Միլանն» ու «Ինտերը», որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0։1 (տեսանյութ)

Լորենցո Վենուտի, 90+1, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով