01:16  ,  3 մարտի, 2022

«Չելսին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

«Չելսիի» գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը, գերմանացի հարձակվող Տիմո Վերները եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Չելսին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լուտոն Թաուն» - «Չելսի»՝ 2։3 (տեսանյութ)

 Ռիս Բուրկ, 2, Հարի Քորնիկ, 40 - Սաուլ Նյիգես, 27, Տիմո Վերներ, 68, Ռոմելու Լուկակու, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում