15:46  ,  2 մարտի, 2022

Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլատրել են մասնակցել Պարալիմպիկ խաղերին

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն թույլատրել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, հաղորդում է tass.ru-ն։

Մարզիկները կներկայանան չեզոք կարգավիճակում։ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները հանդես կգան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշով։

Պեկինի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-ից 13-ը, բիաթլոնում, լեռնադահուկային, դահուկային սպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեյում եւ անվասայլակով քյորլինգում կվիճարկվի մեդալների 78 հավաքածու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English