01:56  ,  2 մարտի, 2022

«Ինտերն» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում տեղի ունեցավ միլանյան դերբին «Ինտերի» եւ «Միլանի» միջեւ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Խաղից առաջ թիմերն ու երկրպագուները հանդես եկան խաղաղության կոչով՝ պարզելով Ուկրաինայի դրոշներ։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ֆիորենտինան» ու «Յուվենտուսը», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ինտեր» - «Միլան»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով