01:04  ,  2 մարտի, 2022

«Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Փիթերբորո Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, 7 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Ջեք Գրիլիշը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Փիթերբորո Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 60, Ջեք Գրիլիշ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում