16:58  ,  1 մարտի, 2022

«Ալաշկերտի» եւ «Արարատի» հաղթանակները

«Նոա» - «Ալաշկերտ» եւ «Վան» - «Արարատ» հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի առաջնության 20-րդ տուրը։

Չեմպիոն «Ալաշկերտը» առավելության հասավ նվազագույն հաշվով։ 66-րդ րոպեին աչքի ընկավ պաշտպան Արտակ Եդիգարյանը։

«Արարատը» Չարենցավանում «Վանին» պարտության մատնեց նույն հաշվով։ 17-րդ րոպեին միակ գոլը խփեց կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։

18 խաղից հետո «Արարատը» 34 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» 16 խաղից հետո ունի 24 միավոր եւ չորրորդն է։ «Նոան» (17 խաղ) նահանջեց 5-րդ տեղ՝ 23 միավոր։ «Վանը» (17 խաղ) 7-րդ տեղում է՝ 11 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արտակ Եդիգարյան, 66

«Վան» - «Արարատ»՝ 0:1

Գոռ Մալաքյան, 17

Մարտի 2

«Նորավանք» - «Փյունիկ»՝ 14։00

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 16։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով