23:11  ,  27 փետրվարի, 2022

«Ռոման» ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Սպեցիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սպեցիային»։

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Սպեցիան» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Կելվեն Ամյեն-Ադուն։

Ավելացված ժամանակի վերջին րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակում։

«Ռոման» 44 միավորով 8-րդն է, «Սպեցիան» 16-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Սպեցիա» - «Ռոմա»՝ 0։1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 90+7

Հեռացում՝ Կելվեն Ամյեն-Ադու («Սպեցիա»), 45, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում