Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով Ուկրաինայում ռուսական զինուժի գործողությունները, առկախել է կազմակերպության պատվավոր նախագահ եւ դեսպան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լիազորությունները։
«Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է Ֆեդերացիայի պատվավոր նախագահ եւ դեսպան պարոն Վլադիմիր Պուտինի կարգավիճակի առկախման մասին»,- նշվում է ՁՄՖ-ի հայտարարությունում։
Վլադիմիր Պուտինը 2008-ին էր արժանացել ՁՄՖ-ի պատվավոր նախագահի կարգավիճակի։
ՁՄՖ-ն նաեւ չեղարկել է մայիսի 20-22-ին Կազանում նախատեսված «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի