11:26  ,  27 փետրվարի, 2022

Նադալը նվաճեց 91-րդ տիտղոսը կարիերայում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը (աշխարհի 5-րդ ռակետ) նվաճեց 91-րդ տիտղոսը կարիերայում։

Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչում 35-ամյա իսպանացի թենիսիստը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց 26-ամյա բրիտանացի Քեմերոն Նորիին (աշխարհի 12-րդ ռակետ)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։

Վնասվածքից հետո Նադալը երրորդ տիտղոսը նվաճեց։ Այս տարի նա տարավ 15-րդ անընդմեջ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով