16:27  ,  23 փետրվարի, 2022

«Ալաշկերտը» ձեռք է բերել բրազիլացի կիսապաշտպանի

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» է միացել բրազիլացի  կիսապաշտպան Վիտինյոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական  «Նովորիզոնտինո» թիմում, հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ խաղալով «Արարատում» և «Ուրարտուում»։

Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով