11:42  ,  21 փետրվարի, 2022

Ֆիլ Ֆոդենն ու նրա մայրը հարձակման են ենթարկվել Manchester Arena-ում (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենն ու նրա մայրը հարձակման են ենթարկվել Manchester Arena (AO Arena) մարզահամերգային համալիրում։ Վիճաբանության ընթացքում անհայտ տղամարդը հայհոյել է ֆուտբոլիստին, հետո էլ հարվածել է Ֆոդենի մոր դեմքին։ Տեսանյութը տարածվել է համացանցում, հաղորդում է Sport.es-ը։

Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ընթացիկ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news