18:35  ,  20 փետրվարի, 2022

Պեկինը օլիմպիական դրոշը փոխանցեց Միլանին եւ Կորտինա դ’Ամպեցոյին (ֆոտո)

Պեկինում ավարտվեց 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքների ղեկավարներին։ 2026-ին ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի այս քաղաքներում։

Դրանից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Պեկինի Խաղերը հայտարարեց փակված։

Հիշեցնենք, որ ընդհանուր մեդալային հաշվարկում հաղթել է Նորվեգիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում