13:15  ,  19 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Ալեքսանդր Բոլշունովը նվաճեց երրորդ ոսկե մեդալը

Ռուսաստանցի Ալեքսանդր Բոլշունովի հաղթանակով ավարտվեց ազատ ոճով դահուկավազքի ընդհանուր մեկնարկով 30 կմ մրցավազքը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախավերջին օրը։ Ուժեղ քամու եւ օդի ցածր ջերմաստիճանի պատճառով որոշվել էր մարաթոնյան դահուկավազքը 50 կմ-ից դարձնել 30 կմ։

Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Իվան Յակիմուշկինը։ Բրոնզե մեդալակիր դարձավ նորվեգացի Սիմեն Հեգստադ Կրյուգերը։

Ալեքսանդր Բոլշունովը դարձավ ամենահաջողակ դահուկավազորդը Պեկինի Խաղերում՝ նվաճելով 3 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալ։

Պեկին-2022․ Դահուկավազք, տղամարդիկ, ազատ ոճ, ընդհանուր մեկնարկ, մարաթոն, 30 կմ 

1. Ալեքսանդր Բոլշունով (Ռուսաստան)՝ 1:11.32,7

2. Իվան Յակիմուշկին (Ռուսաստան)՝ +5,5

3. Սիմեն Հեգստադ Կրյուգեր (Նորվեգիա)՝ +7,0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English