14:55  ,  18 փետրվարի, 2022

«Աթլետիկո Մինեյրոյի» 17-ամյա հարձակվողը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3 օր տեւած բանակցությունների արդյունքում համաձայնության է հասել բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» 17-ամյա բրազիլացի հարձակվող Սավիո Մորեյրայի տեղափոխության հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն

Մանչեսթերյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի համար կվճարի 6,5 միլիոն եվրո։ Հաջորդ շաբաթ նա բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար։

Սպասվում է, որ Սավիոն առայժմ վարձակալությամբ հանդես կգա հոլանդական  «ՊՍՎ Էյնդհովենում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news